Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ

Սոթքում թշնամու  հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման 
նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները։ Հատկացված գումարը բաշխվել է հրետակոծությունից տուժած 4 ընտանիքների։ 21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար։ Բնակարանի սեփականատերը Սոթքի բնակիչ  Լևոն Բոզոյանն է:

17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար։ Բնակարանի սեփականատերը Հովակիմ Աբրահամյանն է:

17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար։ Սեփականատերը Արաքսյա Առուստամյանն է:

22 միլիոն 981,7 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 10 հասցեում բնակելի տան կառուցման համար։ Սեփականատերը Ստանիսլավ Գալուստյանն է:

 «Վերոնշյալ հասցեներում 4 բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբեր ամսից։ Դրանք ընդհատվել են ձմեռային  եղանակի պատճառով, ապա շարունակվել այս տարվա ապրիլից։ 2024 թվականի մայիսի սկզբի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 35 տոկոսով։ Շինարարությունը նախատեսած է ավարտի հասցնել մինչև 2024 թվականի ավարտը»,-տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

 

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]